Մայիսի 17-ին Հայաստանի հունական համայնքների միության կենտրոնում հյուրընկալվել էր ճապոնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Աննա Վարդանյանը։ Նա ներկայացրեց իր արժեքավոր հետազոտությունը և գիրքը (խմբագիր՝ Թ. Մարտոյան)՝ նվիրված 1922 թվականին Զմյուռնիայի կոտորածների ժամանակ ճապոնական «Տոկեի Մարու» նավի և նրա նավապետի մարդասիրական արարքին։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև դիտելու հույն ռեժիսոր Զախոս Սամոլադասի «Tokei Maru» անիմացիոն ֆիլմը […]