Ստեփանավանի «Պոնտոս» հունական համայնքի նախագահ Քրիստինա Թումասյանի նախաձեռնությամբ մայիսի 22-ին քաղաքի թիվ 6 դպրոցում ցուցադրվեց Lethal Nationalism: The Genocide of the Greeks վավերագրական ֆիլմը։ Ցուցադրությանը ներկա էին հունական համայնքի անդամները, քաղաքի թիվ 1 և թիվ 6 դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները։ Ֆիլմի ավարտից հետո աշակերտները կարծիքներ փոխանակեցին թեմայի և ֆիլմի շուրջ։