Ծնունդով Հունաստանի գեղատեսիլ Յանինա քաղաքից Կոնստանդինոս Ֆաիսի նկարչի ներշնչանքի թեման իր հայրենիքի՝ Հելլադայի պատմությունն է՝ անհիշելի ժամանակներից սկսած։ Կոսնտանդինոսն իր գործերում պատկերում է Անտիկ Հելլադայի հերոսներին իրենց սխրանքի պահերին՝ առնական, ուժեղ։

Սակայն պարզվում է, որ Կոնստանդինոսի գեղարվեստական որոնումները չեն ավարտվում միայն դիցաբանության մեջ, այլ հասնում են մինչև Հունաստանի տարածքի հնէաբանությանը։ Իր հայրենիքի նախապատմությունը և հնությունները ինքնուրույն է ուսումնասիրել, և իր խոսքով՝ ներշնչվել է Հունաստանի տարածքում հայտաբերված բրածոներով նույնքան, որքան իր անտիկ նախնիներով։

Հունաստանը շատ հարուստ հնագույն կենդանական աշխարհ ունի և փաստ է, որ վերջին 10 000 000 տարվա ցնցող պալեոգրաֆիկ փոփոխությունների ժամանակաշրջան թվագրվող անգնահատելի գտածոները շուրջ մեկ դար է ճամփորդում են աշխարհի թանգարաններում։ Այդ գտածոներից շատերը հայտնաբերվեցին Ատտիկայի շրջանի Պիկերմի քաղաքի տարածքից, որը 1840-ականներին դարձավ «Հնագիտության ակրոպոլիս» և դեպի իրեն գրավեց հարյուրավոր գիտնականների ու հնէաբանների։

Պիկերմի գտածոների տարիքը հասնում է 7 միլիոն տարի, և թվագրվում է ավելի քան 40 տեսակ։ Դրանց մեջ հատկապես առանձնանում է 19-րդ դարի կեսերին հայտնաբերված հայտնի Թրատամ հսկա կատվազգին, որը պատկանում է իր ժամանակի լավագույն գիշատիչների դասին։ Թրատամ հսկան BSPG AS-II 605 ծածկագրի տակ այժմ ցուցադրվում է  Մյունխենի պետական ​​հնագիտական ​​հավաքածուում։ Այն առաջին անգամ նկարագրվել է Roth & Wagner-ի  (1854 թ․) կողմից որպես Machairodus leoninus, հայտնի էր նաև որպես Machairodus cultridens, բայց հետագա համեմատական ​​ուսումնասիրություններից և համակարգված վերանայումներից հետո, ժամանակակից ուսումնասիրողների մեծ մասը այն անվանում է որպես Amphimachairodus giganteus:

Եվ այսպես, այս Թրատամ հսկան դառնում է մեր նկարչի՝ Կոստանդինոս Ֆաիսի հերթական ներշնչանքի օբյեկտը և շուրջ 100 ժամ աշխատանքից հետո ստեղծվում է 23սմ երկարությամբ գունավոր կավե մոդելը, որը նույնությամբ կրկնօրինակում է հնադարյան հսկային։

Կավե գործի հեղինակի՝ Կոստանդինոս Ֆաիսի ամբողջ փորձի նպատակը նման գտածոների միջոցով առանձնացնելն է ոչ միայն Հունաստանի, այլև ընդհանուր Էգեյանի մերձակա տարածքների հարուստ Նախապատմությունը: Գտածոներ, որոնք, հատկապես վերջին հազարամյակների ընթացքում կարող են ազդել մեր նախնիների առասպելների վրա, որոնք բանավոր փոխանցվում էին սերնդից սերունդ, այսպես կոչված հիշողությունների միջոցով:

Արվեստագետի մյուս գործերին կարող եք ծանոթանալ իր ֆեյսբուքյան էջում։

 

Նյութը՝ Մարիա Լազարևա