Մարտի 12-ին Ալավերդու հունական համայնքի մանկական երգչախմբի սաները՝ գեղարվեստական ղեկավար Գոհար Ավլաստիմովայի հետ մասնակցեցին «Վերածնունդ» երգի և պարի միջազգային փառատոնին։ Իրենց ներկայացրած հունական երգերի և պարերի համար երեխաները ժյուրիի կողմից արժանացան հատուկ մրցանակի։