Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
 
Ծաղիկների խոնարհման արարողությանը հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։
 
Միջոցառմանը ելույթ ունեցան Ալավերդի համայնքի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը։
 
Արարողությանը հաջորդեց Ալավերդու հունական համայնքի Ակմի և Կալլիոպե երգչախմբերի մենահամերգը, որի ընթացքում հնչեցին հայերեն, հունարեն, պոնտիերեն կատարումներ, ներկայացվեցին պարեր։
 
Նույն օրը Հայաստանի տարբեր քաղաքների հունական համայնքներում ևս ծաղիկներ խոնարհվեցին պոնտացի հույն նախնիների հիշատակին։