Սեպտեմբերի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հայաստանի հունական համայնքների միության և TOTAL ART ՀՄԿ-ի նախագահ ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված մանկական ստեղծագործությունների ցուցահանդես-մրցույթը։ Ցուցահանդեսի թեման հին հունական դիցաբանությունն էր, որի շրջանակներում ներկայացված էին 80 գեղանկարչական աշխատանք՝ Հայաստանի տարբեր վայրերի արվեստի դպրոցների հայ և հույն երեխաների կողմից։
Ցուցահանդեսին ներկա էին նաև Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը, հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսը, դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը, հյուպատոսարանի աշխատակից Խրիստոս Կալպակասը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանը, ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի համակարգող Նարինե Գուլյանը և ուրիշներ։

Իր ելույթում Հունաստանի դեսպանը նշեց նման միջոցառումների կարևորությունը հայ-հունական կապերի ամրապնդման գործում և հաջողություն մաղթեց մասնակիցներին մրցույթի հաջորդ փուլում։

Իսկ մրցույթի հաջորդ փուլը տեղի կունենա Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում, որտեղ կներկայացվեն 80 աշխատանքներից լավագույն 40-ը։

 

Լուսանկարների մի մասը՝ Արմենպրեսսից