Մարտի 2-ին Հայաստանի հունական համայնքների միության և «Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
 
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու մշակութային, կրթական և հետազոտական ծրագրերում՝ նպատակ ունենալով հանրայնացնել հայ-հունական պատմական, կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, խրախուսել երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդումը։