Դեկտեմբերի 23-27-ը Հայաստանում ապրող ազգությամբ հույն երեխաների երկրորդ խումբը՝ ուղեկցող մեծահասակների հետ այցելեց Աթենք։ Այցն ուներ ճանաչողական բնույթ։ Հինգ օրերի ընթացքում երեխաները ծանոթացան Աթենքի պատմամշակութային վայրերին, վայելեցին Հունաստանի մայրաքաղաքի տոնական տրամադրությունը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանում Հունաստանի դեսպանության կողմից։