
Մարտի 21-ին Հրազդանի հունական համայնքում, իսկ մարտի 25-ին Նոյեմբերյանի հունական համայնքի անդամները նշեցին Հունաստանի անկախության օրը։ Համայնքների անդամներին ողջունեցին համայնքի նախագահները՝ Էլլադա Մուրադովան (Հրազդանի հունական համայնք) և Թամարա Թամազյանը (Նոյեմբերյանի հունական համայնք), ապա երեխաները բանաստեղծություններ արտասանեցին հունարեն և հայերեն, ներկայացրեցին հայկական և հունական պարեր, իսկ վերջում ներկաները դիտեցին անկախության պատերազմին նվիրված «200 տարվա ճանապարհ» վավերագրական ֆիլմը։