
«Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ի և Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հոկտեմբերի 25-ին կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և առօրյա կյանքին։
Միջոցառմանը ներկա Էին Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին։
Հայաստանի հունական համայնքների միությունը միջոցառմանը ներկայացավ ՆԻՍԻ պարի խմբի և Ալավերդու հունական համայնքի ԱԿՄԻ մանկական երգչախմբի ելույթներով։