Մարտի 25-ին լրացավ Հունաստանի՝ Օսմանյան լծից իր անկախության համար մղած պատերազմի 200-ամյակը։ Այդ առիթով տարբեր տոնակատարություններ և միջոցառումներ կազմակերպվեցին և շարունակում են կազմակերպվել Հունաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ ապրում են հույներ։ Անկախությանը նվիրված միջոցառումներից անմասն չեն մնացել նաև Հայաստանում ապրող հույները։ Երեկ՝ մարտի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրվեց Հայաստանի հունական համայնքների միության պատրաստած «200 տարվա ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է անկախության պատերազմի, նրա հերոսների, ինչպես նաև ժամանակակից Հունաստանի նշանավոր դեմքերի և իհարկե Հունաստանի ապագայի պատկերացումների մասին։ Ֆիլմը պատրաստվել է Հայաստանում Հունաստանի դեսպանության և «Ελλάδα 2021»-ի Հանձնաժողովի հովանու ներքո` 1821 թ.-ի hունական հեղափոխության 200-ամյակի տոնակատարության շրջանակներում։
Ֆիլմը պատրաստվել է Հունաստանի արտաքին գործերի սփյուռքի հարցերով քարտուղարության ֆինանսավորմամբ։