
Հանքավանը ժամանակին հայտնի է եղել հունական համայնքով։ Հույների շուրջ 300 ընտանիք է ապրել Հանքավանում։ Այժմ նրանցից միայն մեկ մարդ է այսպես ասենք պահպանում հունական շունչը համայնքում։
Հայաստանում հունական համայնքների միությունը փորձում է հայաստանաբնակ հույների համար ստեղծել ավելի հետաքրքիր միջավայր՝ ապահովված և վստահ, որ իրենց ինքնությունը վտանգված չէ, մշակույթն ու լեզուն պահպանվում են։