Պոնտացի հույների ցեղասպանության հիշատակի շաբաթվա շրջանակում մայիսի 25-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքի անդամները և այլ հյուրեր։
Ներկաները նախ ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա դիտեցին պոնտացի հույների պատմությանը վերաբերվող փոքրիկ ցուցադրությունը և ունկնդրեցին թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանի զեկույցը հայ-հունական պատմական առնչությունների վերաբերյալ։