Նոյեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հույն ռեժիսոր Կոստանդինոս Գեորգոպուլոսի «Նոր հայրենիք» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
 
Ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանի։
 
Ցուցադրությանը ներկա էին Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Խրիստոս Արսենիուն, տնտեսական հարցերով կցորդ Էֆտիխիա Բակոպուլոն, Հայաստանի հունական համայնքի անդամներ, թանգարանների գիտաշխատողներ և ուրիշներ։