
Ապրիլի 25-ին Հանքավանի Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցում Հայաստանի հունական համայնքների միությունը կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Սուրբ Գեորգիոսի տոնին, որն այս տարի նշվում էր ապրիլի 23-ին։
Մոմավառությանը ներկա էին Հայաստանում Հունաստանի դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Ծաղկաձորի համայնքապետ պարոն Նարեկ Հարությունյանը, Հանքավան գյուղի վարչական ղեկավար պարոն Արծրուն Գևորգյանը, հունական համայնքի անդամներ, Հանքավան գյուղի բնակիչներ։
Մոմավառությունից հետո պարոն դեսպանը և համայնքի անդամներն այցելեցին գյուղի հույն բնակչուհի 97-ամյա տիկին Նատալիին։