Մայիսի 19-ին Ալավերդու, Ստեփանավանի, Հրազդանի և Նոյեմբերյանի հունական համայնքների անդամները ծաղիկներ խոնարհեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նույն օրը Շիրակի մարզի հունական համայնքի անդամները՝ համայնքի ղեկավար Կենսաբեր Իսպիրյանի գլխավորությամբ, մաքրության աշխատանքներ իրականացրին Հովտուն գյուղի հունական հուշարձանի տարածքում՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի։

Հրազդանի հունական համայնքում ցուցադրվեց «Պոնտոս․ Մեծ ժամանակներ» փաստավավերագրական ֆիլմը։