Օրեր առաջ Հրազդան քաղաքի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցում և Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի էին ունեցել Մշակութային խաչմերուկ խորագրով միջոցառումներ, որոնց ընթացքում աշակերտները ներկայացրել են տարբեր ազգերի մշակույթները, այդ թվում՝ հունականը։

Հունական մշակույթին նվիրված հատվածի պատրաստմանն ուսուցիչներին և աշակերտներին աջակցել են Հրազդանի հունական համայնքի անդամները։ Միջոցառմանը ներկա էր նաև Հրազդանի հունական համայնքի նորընտիր նախագահ Էլլադա Մուրադովան։