
Մայիսի 19-ին Հայաստանի հունական համայնքների միությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսը, Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ։
Հիշատակի միջոցառումը շարունակվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ելույթներով հանդես եկան թանգարանի գիտաշխատողներ Սուրեն Մանուկյանը և Թեհմինե Մարտոյանը։ Ցուցադրվեցին նաև ցեղասպանագիտության ոլորտում հայտնի գիտնականներ՝ Թեոդոսիոս Կիրյակիդիսի, Տեսսա Հոֆմանի և Թեոֆանիս Մալկիդիսի տեսաուղերձները։
Միջոցառումն ավարտվեց Արարատի «Ար» և Երևանի «ԷՄ Արտ» արվեստի ստուդիաների սաների նկարների ցուցահանդեսով, որը նվիրված էր հույների ցեղասպանությանը։