

Գրքում գիտահանրամատչելի շարադրանքով ներկայացված է պատմական Հայաստանում հայտնաբերված հունարեն արձանագրություններն և հայ-հունական փոխառնչությունները։
Առանձին բաժնով ներկայացված է Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակավայրերում 18-20-րդ դարերում հաստատված հունական համայնքների վերաբերյալ համառոտված պատմություններն ու բնակավայրերում հիմնված նյութական ժառանգության հուշարձանները։ Առդիր ներկայացված են նաև արծարծվող թեմաների 700-ից ավելի փաստավավերագրական լուսանկարներ, որոնցից ավելի քան 220-ը գունավոր տպագրությամբ։
Նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար: