
Հունաստանի անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Հայաստանի հունական համայնքների միությունը մարտի 29-ին անցկացրեց բաց դաս-միջոցառում, որին ներկա էին Միությունում հունարեն սովորողները և համայնքի ընկերները։
Հունաստանից գործուղված հունարենի մասնագետներ Աթանասիոս Գուձելասը և Կոստանդինա Սոտիրոպուլուն ներկայացրին 1821-ի խորհուրդը և ֆիլհելենիզմի դերը հունական հեղափոխության մասին։ Ներկաները դիտեցին հունական նախագահական գվարդիայի զինվորների՝ էվզոնասների համազգեստի մասին վավերագրական ֆիլմ, ապա ռուսերենով, անգլերենով և իսպաներենով ունկընդրեցին ֆիլհելլեն գրողների Ա․ Պուշկինի, Լ․ Բայրոնի և Խ․ Մ․ Էրեդիայի բանաստեղծությունները հույն ժողովրդի մասին։
Միջոցառումն ամփոփվեց տոնական տորթի հյուրասիրությամբ և հունական պարերով։