Փետրվարի 9-ին Հունարենի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի հունական համայնքների միությունը Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված հույն մեծ գրող Նիկոս Կազանձակիսին։

Միջոցառման ընթացքում հունարենով և հայերենով հատվածներ ընթերցվեցին Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում», «Վերջին փորձությունը», «Կապիտան Միխալիս» և «Հույն Զոռբան» գրքերից։ Ընթերցումները զուգակցվեցին դաշնամուրային կատարումներով։ Դաշնակահար՝ Անահիտ Դիլբարյան։ Միջոցառմանը հունարենով և հայերենով կատարումներ ունեցավ նաև Ալավերդու «Կալիոպե» հունական երգչախումբը։ Խմբավար՝ Արմինե Ղազանչյան։

Միջոցառման ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, դեսպանության տնտեսական հարցերով կցորդ տիկին Էֆտիխիա Բակոպուլուն, հունական համայնքի անդամներ և այլ հյուրեր։