Մարտի 31-ին Նոյեմբերյան քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Հունաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառում-ցուցահանդեսը կազմակերպվել էր Նոյեմբերյանի համայնքապետարանի և Նոյեմբերյանի «Օլիմպոս» հունական համայնքի և համագործակցությամբ և հատկանշում էր հայ-հունական դարավոր բարեկամությունը։
Միջոցառման իրականացմանը մեծապես աջակցեց Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։