Հունարենի համաշխարհային օրը Հայաստանում

Հունարենի համաշխարհային օրը Հայաստանում

Փետրվարի 9-ը հունարենի համաշխարհային օրն է: Այդ օրը մի շարք երկրներում, որտեղ կա հունական սփյուռք, և որտեղ դասավանդվում է հունարեն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված լեզվին։ Հայաստանում ևս օրը նշվում է մեծ խանդավառությամբ:

Հայաստանի հունական համայնքի միությունն Ալավերդու հունական համայնքի երգչախմբի հետ (խմբավար՝ Գոհար Ավլաստիմովա) պատրաստել է փոքրիկ համերգ-տեսագրություն, որի ընթացքում երեխաները երգում են հունարենով և պոնտիերենով (տեսագրության հղումը՝ https://bit.ly/2YWBUeB )։

Հունարենի համաշխարհային օրը նշվում է 2017 թվականի փետրվարի 9-ից՝ ի նշանավորումն հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային օրհներգի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի, ում հիշատակի օրն է:

Նշենք, որ Ալավերդու հունական երգչախմբի սաների պոնտական մոտիվներով տարազները պատրաստվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության նախագծեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրի շրջանակում` Ալավերդու հունական համայնքի ստեղծագործական գործունեությունը խթանելու և աշխուժացնելու նպատակով։ Հիմնական բնութագրական շեշտադրումներն արված են աղջիկների տարազի գլխազարդերի, գոգնոցների և տղաների անթև բաճկոնի ու կտորե գոտիների ձևավորման միջոցով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն