Պանագիա Սումելա վանքը Պոնտոսի տարածքում հունական ուղղափառ ամենահայտնի սրբավայրերից մեկն է և համարվում է պոնտական հելլենիզմի խորհրդանիշը: 386թ․ Աթենքից երկու վանական՝ Բարնաբասը և Սոփրոնիոսը Մելա լեռան վրա՝ Տրապիզոնից ոչ շատ հեռու հիմնեցին այս վանքը՝ նվիրված Աստվածածնի աթենական սրբապատկերին, որը, ըստ ավանդույթի, նոր տեղանք էր փոխադրվել հրեշտակների միջոցով: Սրբապատկերի հեղինակը հենց ինքը Ղուկաս Ավետարանիչն է: 1923թ․վանքի հոգևորականները Փոքր Ասիայի և Պոնտոսի ամբողջ քրիստոնյա բնակչության հետ լքեցին վանքը և Լոզանի պայմանագրի համաձայն՝ վերաբնակվեցին Հունաստանում: Սրբավայրը 1629 տարվա գոյությունից հետո թալանվեց թուրք ազգայնականների կողմից:

 

Վանքի հիմնումը

Ղուկաս Ավետարանչի ստեղծած սրբապատկերը նրա մահից հետո պահվում էր Աթենքի՝ Աստվածածնին նվիրված տաճարներից մեկում, որտեղ էլ մնաց մինչև բյուզանդական կայսր Թեոդոսիոս 1-ի իշխանության գալը (379-395 թթ.).

Պանագիա Սումելայի սրբապատկերին նախանշված էր դառնալ պոնտացի հույների բարեխոսը: Վանքի հիմնադիրները դարձան Բարնաբասը և Սոփրոնիոսը, ովքեր Աստվածածնի հայտնությունից հետո հերակտրություն ընդունեցին և այցելեցին աթենական տաճարներից մեկը, որտեղ պահվում էր հրաշագործ սրբապատկերը: Աստվածածնի երկրորդ հայտնությունից հետո նրանց բախտորոշված էր վերադառնալ Պոնտոս, Մելա լեռը: Նույն ժամանակ նրանց աչքերի առջև երկու հրեշտակներ դեպի Արևելք բերեցին սրբապատկերը:

Թափառումների և որոնումների երկար օրերից հետո Բարնաբասին և Սոփրոնիոսին հաջողվեց հասնել նշված տեղը: Հրաշագործ սրբապատկերը գտնվում էր լեռան բարձր կտրուկ լանջի մի քարայրում: Վանականների համար հիմնական դժվարությունն այն էր, որ մոտակայքում աղբյուր չկար: Օգնության համար վանականների հնչեցրած աղոթքները, սակայն, պսակվեցին հրաշքով․Աստծո կամքով քարանձավի վերևի քարերը ճաքեցին,և հայտնվեց թարմ ու պաղ ջրով աղբյուր: Աղբյուրից բխող սուրբ ջուրը մինչ օրս թուրքերը կոչում են հունական ձևով՝ ագիազմա՝ (Άγιος հայերեն թարգմ․սուրբ):

Աստվածածնի հովանավորության շնորհիվ Մելա լեռան առաջին վանականները երբեք չզրկվեցին սննդից ու ջրից: Ժամանակի ընթացքում վանքը հայտնի դարձավ իր ողջ շրջակայքում: Տեղի քրիստոնյաները, անտեսելով դժվարանցանելի բարձունքը, գալիս էին Սրբապատկերը երկրպագելու: Մեծացավ վանականների թիվը: Հարևանությամբ գտնվող Վազելոնյան վանքի աջակցությամբ Բարնաբաս և Սոփրոնիոս վանականները կառուցեցին սենյակը և կաթոլիկոնը՝ Աստվածածնի վերափոխման տաճարը: Հետզհետե, ելնելով լեռան առանձնահատկություններից, սկսեցին կառուցել ճարտարապետական բազմահարկ համալիր՝ բաղկացած բնակելի և տնտեսական տարածքներից: Վանքից 12 կմ հեռավորության վրա Սկալիտա գյուղի մոտ կառուցվեց սուրբ Կոնստանդինոսի և Հեղինեի եկեղեցին: Երկու կիլոմետր հեռու կառուցված է Սուրբ Վարվարայի զանգակատունը: Բարնաբասը և Սոփրոնիոսը երկինք համբարձվեցին 412թ․նույն օրը: Նրանցի կյանքի օրոք և հետագա դարերին վանքը ծաղկում էր ապրում:


 

Սուրբ աղբյուրը մինչ օրս գրավում է ուխտավորներին: Չնայած Հունաստանի և Թուրքիայի միջև երկար տասնամյակների տևած տարաձայնություններին, պոնտացի քրիստոնյաները աշխարհի տարբեր մասերից ձգտում են Տիրամորը նվիրված այս վանքը: Նրանից բուժում և պաշտպանություն են խնդրում նաև Պոնտոսում ապրող մուսուլմանները: Պանագիա Սումելա վանքը խորհրդանշում է Պոնտոսն այնպես, ինչպես ակրոպոլիսներն են խորհրդանշում հին հունական ամեն աղաք, ինչպես Ակրոպոլիսն է խորհրդանշում Աթենքը:

 

Վասիլի Չենկելիդիս, պատմաբան

Թարգմանությունը՝ Մարիա Լազարևայի

 

Աղբյուրը