Հունաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նոր օրինագծով Հունաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար պարտադիր քննության թեմաները։

Ցանկը կարող եք դիտել այստեղ։ Ներառված են հարցեր Հունաստանի պատմությունից, աշխարհագրությունից, քաղաքականությունից, օրենքներից և մշակույթից։ Հայտատուները, բացի նշված թեմաներից, պարտավոր են B1 մակարդակի թեստ հանձնել նաև հունարենից (գրավոր և բանավոր խոսք):

Փոփոխության է ենթարկվել նաև հունական ծագում ունեցող հայտատուների համար Հունաստանի քաղաքացիության համար դիմելու փաստաթղթերի ցանկը։ Փաստաթղթերի նոր ցանկը կարող եք տեսնել Հայաստանում Հունաստանի դեսպանության կայքում։

 

Հունաստանի քաղաքացիության հետ կապված այլ հարցերի համար այցելե՛ք Հունաստանի ներքին գործերի նախարարության կայք․ www.ypes.gr