Հունվարի 1, Ամանոր
Տարվա առաջին օրն է, որը բնորոշում է օրացույցային ցանկացած տարվա առաջին օրը: Բազմաթիվ երկրներում այն համարվում է ոչ աշխատանքային, տոնական օր: Համաձայն Գրիգորյան օրացույցի, որին հետևում է Արևմտյան ժամանակակից աշխարհը, Ամանորը նշվում է Հունվարի 1-ին։
Աստվածահայտնություն
Աստվածահայտնության օրը, որը նշվում է Հունվարի 6-ին, Հիսուս Քրիստոսի Մկրտության հիշատակման օրն է:Աստվածահայտնություն բառը նշանակում է Աստծո հայտնություն, երևան գալ և վերաբերում է Սուրբ Երրորդության հայտնությանը՝ Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ:
Մաքուր Երկուշաբթի
Մաքուր Երկուշաբթի օրով ուղղափառ եկեղեցիների համար մեկնարկվում է Մեծ Պահքը, ինչը միաժամանակ ազդարարում է Ապոկրիեսների (հունական Բարեկենդանի տոնի) սկիզբը: Տոնն ստացել է այդ անվանումը, քանզի այսկերպ քրիստոնյաները «մաքրվում են» և՛ հոգեպես, և՛ մարմնապես: Պահքը տևում է 40 օր՝ Քրիստոսի՝ անապատում անցկացրած օրերի չափով։
Մաքուր Երկուշաբթի օրը ընդունված է ուտել լաղանա (անթթխմոր հաց, որ պատրաստվում է միայն այդ օրը ), տարամաս և այլ պասային,այսինքն բուսական, բանջարեղենային ուտելիքներ, Ընդունված է նաև թղթե օդապարուկ թռցնելը:
Մաքուր Երկուշաբթին նշվում է երկուշաբթի օր, Քրիստոսի Հարության՝ քրիստոնեական Զատկի տոնից 48 օր առաջ։ Համարվում է ոչ աշխատանքային օր։
Ավագ Ուրբաթ
Ավագ Ուրբաթը Քրիստոսի չարչարանքների գագաթնակետի օրն է, որի լուսաբացին էլ Քրիստոսը խաչվում է:
Մինչև առավոտյան ժամը 11:00 ավարտվում է Մեծ Պահքի պատարագը, որի ժամանակ կանայք ողբում և լաց են լինում Քրիստոսի համար, իսկ մյուսները խոնարհվում և փառաբանում են խաչված Քրիստոսին: Լուսաբացից հետո եկեղեցիներում ծաղիկներից և ծառի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ էպիտաֆիոսը։ Այդ նույն օրվա կեսօրին Քրիստոսը իջեցվում է խաչից և հայտնվում Էպիտաֆիոսում, որը ողջ երեկո պտտվում է եկեղեցիների շուրջը, իսկ վերջում՝ տեղադրվում ներսում։ Այդ օրը մարդիկ չեն աշխատում, խստորեն ծոմ են պահում՝ բացառելով նույնիսկ ձեթի օգատգործումը։ Հունաստանի բոլոր մասերում հնչում են զանգերը, հավատացյալները պատրաստում են Հուդայի նմանօրինակ տիպարը, որը կամ այրում են, կամ կրակում են դրա վրա, ապա շարունակում այրել:
Այդ օրը շատ հավատացյալներ այցելում են իրենց հարազատների գերեզմաններին, որտեղ կատարվում է ննջեցյալների արտաշիրիմում, եթե անցել է պահանջված ժամանակահատվածը:
Ավագ շաբաթ
Ավագ շաբաթը օրը, Ավագ շաբաթվա և Մեծ պահքի վերջին օրն է: Քրիստոսի Հարությունը նշվում է ուղղափառ կարգով՝ Ավագ շաբաթվա կեսգիշերից մինչ Զատիկի կիրակի: Այն տարվա միակ շաբաթ օրն է, երբ պաս պահողները նույնիսկ ձեթ չեն օգտագործում:
Եկեղեցում առավոտյան նշվում է առաջին հարությունը, որի ժամանակ հնչում է. Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին:
Զատիկ
Զատիկը ուղղափառ քրիստոնյաների ամենամեծ ու ամենաշքեղ տոնն է։ Քրիստոնեաները նշում են Փրկչի Հարությունը և մահից կյանք անցումը: Զատիկը շարժական տոն է և նշվում է գարնանային գիշերահավասարի լիալուսնից հետո առաջին կիրակի օրը, այսինքն՝ մարտի լիալուսնից հետո:
Ավագ Շաբաթվա առավոտից սկսում են Զատիկի տոնական սեղանի նախապատրաստումները և տնային տնտեսուհիները պատրաստում են ավանդական զատկական ուտելիքները: Կեսգիշերից առաջ հավատացյալները հավաքվում են եկեղեցիներում՝ պահելով սպիտակ մոմեր, որոնք վառվում են քահանայի բաժանած «սուրբ լույսով»: Երբ քահանան ավետում է՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, հավատացյալները փոխանակվում են բարեմաղթություններով և այսպես կոչված «սիրո համբույրով»: Հաջողության համար հավատացյալները սովորաբար «Սուրբ լույսով» երեք անգամ խաչում են տան մուտքի դուռը: Այնուհետև, նստում են տոնական սեղանի շուրջ , որպեսզի կռվեցնեն կարմիր ներկված ձվերը և ճաշակեն ավանդական զատկական ուտելիքները:
Մարտի 25
Ամեն տարի մարտի 25-ին Հունաստանում, Կիպրոսում և հունական սփյուռքի կենտրոններում նշվում է 1821 թ. Հունաստանի հեղափոխության տոնը։ Օրը համընկնում է Աստվածածնի Ավետման օրվա հետ։ Այս պետական տոնը Հունաստանում և Կիպրոսում համարվում է ոչ աշխատանքային օր: Մարտի 25-ին նվիրված միջոցառումները ներառում են զինվորական շքերթներ ու այլ տոնական միջոցառումներ, որոնք անց են կացվում ինչպես տոնի, այնպես էլ նրան նախորդող օրը: Ամենամեծ միջոցառումներից է մարտի 25-ին Աթենքում անցկացվող զինվորական շքերթը, որին նախորդող օրը՝ մարտի 24-ին տեղի է ունենում ուսուցողական քայլերթ: Մյուս քաղաքներում ևս անց են կացվում շքերթներ, որոնց մասնակցում են ռազմական ստորաբաժանումներ, աշակերտներ, տարբեր միություններ, իսկ եկեղեցիներում հնչում է ժամերգություն։ Մարտի 25-ը տոն է հռչակվել 1838թ. Օտտոն թագավորի կառավարման ժամանակ ընդունված թագավորական 980/15/-3-1838 հրամանագրի համաձայն:
Աշխատանքի օր – մայիսի 1
Մայիսի 1-ը նշվում է որպես աշխատավորների օր: Ի սկզբանե այն վերաբերում էր Չիկագոյի աշխատավորների ապստամբությանը, որոնք 1886թ մայիսի 1-ին ապստամբելով, պահանջում էին ավելի լավ պայմաններով՝ ութժամյա աշխատանք: Հունաստանում այս շարժումն սկսվել է 1892թ. Սոցիալիստական Միության ղեկավար Կալիերգիսի նախաձեռնությամբ: 1893թ. շուրջ 2000 մարդ դուրս եկավ փողոց՝ պահանջելու ութժամյա աշխատանքային գրաֆիկ, կիրակիներին հանգիստ, ինչպես նաև պետական ապահովագրություն՝ դժբախտ պատահարներից տուժածների համար: Երկու տարի անց տեղի ունեցած նույն հավաքի ժամանակ ձերբակալվում են 11 հոգի, այդ թվում նաև Կալերգիսը: Սակայն այս հավաքներն ունեցան շարունակական բնույթ նաև այլ քաղաքներում, ինչպես օրինակ Սալոնիկում, որտեղ ծխախոտագործների ցույցը ցրելու համար կիրառվել են ռազմական ու ոստիկանական ուժեր, կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին 12 ու վնասվածք ստացան 300 հոգի: Այս ամենի հիման վրա հույն գրող Յանիս Ռիցոսը գրեց իր «Էպիտաֆիա» պոեմը:
Սուրբ Հոգու տոն
Հոգեգալստյան տոնին հաջորդող երկուշաբթի օրը ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Հոգու տոնը: Սուրբ Հոգին համարվում է Սուրբ Երրորդության երրորդ անձը, որը բխում է Հայր Աստծուց: Այն անբաժանելի է Հայր Աստծուց և Որդուց, §միաձուլված և համափառաբանված¦ է նրանց հետ, հավասար է երկրպագությամբ և պատվով: Սուրբ Հոգու տոնը շարժական տոն է: Այդ օրը համարվում է ոչ աշխատանքային հանրային ծառայությունների և շատ աշխատանքային գրասենյակների համար:
Օգոստոսի 15.Մարիամ Աստվածածնի Վերափոխման օր
Մարիամ Աստվածածնի վերափոխումը քրիստոնեական եկեղեցիների տաղավար տոներից է, որը ուղղափառ եկեղեցին նշվում է օգոստոսի 15-ին: Հունաստանում այն նշվում է մեծ շուքով և կոչվում Ամռան Զատիկ և համարվում է Հունաստանի պաշտոնական տոներից մեկը: Ըստ ավանդության, երբ Տիրամայրը Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը, այն հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Քանի որ նրա ննջելու գիշերը ոչ բոլոր առաքյալներն էին Երուսաղեմում, մի ամպ ուղեկցում է նրանց և տանում նրա մոտ: Աստվածածնի մարմինը դնում են Գեթսեմանի գերեզմանատանը, սակայն երեք օր հետո գերեզմանը դատարկ էր: Աստվածածինը համբարձվել էր երկինք:
Հոկտեմբերի 28, Ոչ-ի տոն
«Ոչ»-ի տոնը նվիրված է Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասի մերժմանը Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի ներկայացրած վերջնագրին, 1940թ. հոկտեմբերի 28-ին, ինչի հետևանքն էլ եղավ հույն-իտալական պատերազմի սկիզբն ու երկրի մուտքը Երկրորդ համաշխարհային պատերազմ: Այս տոնն ամեն տարի Հունաստանում նշվում է որպես պետական տոն ու համարվում է ոչ աշխատանքային օր:
Նոյեմբերի 17, Պոլիտեխնիկական համալսարանի ապստամբություն
Պոլիտեխնիկական համալսարանի 1973թ. զանգվածային ապստամբությունը՝ Խունտայի՝ զինվորականների ղեկավարությամբ խորհրդարանական կառավարման համակարգի դեմ էր: Ապստամբությունը սկսվեց 1973թ. նոյեմբերի 14-ին ուսանողների և դպրոցականների կողմից Աթենքի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գրավմամբ, որը վերածվեց հակախունտական ապստամբության։ Ուժայինները, որպես հակահարված, համալսարանական տարածք տանկերի մտցրեցին ռազմական օրենքի կիրառեցին, որն արգելում էր Աթենքում և Սալոնիկում հանրահավաքներ իրականցնել։ Ի վերջո այդ գործողությունները հանգեցին նոյեմբերի 17-ի առավոտյան տեղած արյունահեղության։ Այս ամենից հետո խունտայի գլուխ Գեորգիոս Պապադոպուլոսը հրաժարական տվեց, որից հետո դիկտատորական կարգերն շատ կարճ ժամանակում ավարտվեցին։
Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդը՝ հուն․ Խրիստուգենա, ազդարարում է Քրիստոսի ծննդյան ամենամյա քրիստոնեական տոնակատարությունը և իր մեջ ընդգրկում է ողջ տոները՝ Ծննդից մինչև Աստվածահայտնություն:
Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին: Տոնական ժամանակահատվածը ընդգրկում է Սուրբ Ծննդյան, Ամանորյա և Աստվածահայտնության տոները և կոչվում Դոդեկաի՛մերո՝ տասներկուօրյակ։
Հունարենից թարգմանությունը՝ Նաիրա Կարապետյանի և Սաթենիկ Սիմոնյանի