2015 թ․ մայիսի 26-ին Սալոնիկում տեղի ունեցավ ՊԱՕԿ հետխորհրդային երկրների ֆան ակումբի հիմնադիր ժողովը։ Արդյունքում կազմավորվեցին ՖԱՆ ակումբներ հետխորհրդային մի քանի երկրներում։ Հայաստանը ևս այդ երկրների շարքում էր։

Սկսեցին աշխատանքներ տարվել Հայաստանում ֆան ակումբի ձևավորման ուղղությամբ։ Ստեղծվեց ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբերաբար տեղադրվում են ՊԱՕԿ-ին վերաբերվող նյութեր և խաղերի տեսություններ։

ՊԱՕԿ ՖԱ 90-ամյակին ընդառաջ Երևան քաղաքում երկրպագուների կողմից արվեց ՊԱՕԿ ՖԱ տարբերանշանով գրաֆիտի։ ՖԱՆ Ակումբների վիդեո մրցույթում Հայաստանյան ֆան ակումբը գրավեց 2-րդ տեղն ու ստացավ նվերներ՝ ատրիբուտիկայի տեսքով։

2016 թ․ օգոստոսի 18-ին ՊԱՕԿ-ի հայ երկրպագուները ներկա գտնվեցին Եվրոպա Լիգայի որակավորման փուլի Դինամո Թբիլիսի – ՊԱՕԿ հանդիպմանը, որտեղ ՊԱՕԿ-ի GATE 4-ի հայտնի երկրպագուների հետ միասին երկրպագեցին ՊԱՕԿ-ին։ Թիմը հաղթեց 3-0 հաշվով։

ՊԱՕԿ-ի մասին ավելի մանրամասն կարդացեք թիմի հայ երկրպագուների ակումբի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանի բլոգում։