Մոսուլի քանդված ուղղափառ եկեղեցիներից մեկի ավերակներում, մի կողմ շպրտված թղթերի ու գրքերի մեջ գտնվել է մի թանկարժեք ձեռագիր: Ավետարանի այս բացառիկ նմուշը գրվել է ձեռագիր, հետագայում թարգմանվել արամերեն ու ասորերեն:
Թանկարժեք գտածոն թվագրվում է 1860թ. :
«Սա Իրաքում քրիստոնեության ևս մի վկայում է, որը որպես խորհրդանիշ առաջնորդում է քրիստոնյաների՝ Մուսուլի իրենց տները վերադառնալու ցանկությունը»,- հայտարարեց հայր Տաուտիլիոս Մասուտը՝ միևնույն ժամանակ հորդորելով բոլոր նրանց, ովքեր քաղաքում կրոնական գրքեր են գտել, կապ հաստատեն իր հետ: «Մեր նպատակն է պահպանել այս ժառանգությունը» :
Համաձայն պաշտոնական տվյալների ՝ Իրաքի 38 մլն. բնակչության մոտ 3%-ը քրիստոնյաներն են: 2003թ. պատերազմից և իսլամիստ ակտիվիստների տարածվելուց հետո,տասնյակ հազարավոր քրիստոնյաներ լքեցին Իրաքը, հարյուրավորները սպանվեցին կամ ստիպված եղան ընդունելու իսլամ՝ շարունակելով իրենց սրտերում պահել քրիստոնեական ուսմունքը:
Մինչև 2014թ. Մուսուլի՝ ISIS-ի ահաբեկչության կողմից գրավվելը, քաղաքը համարվում էր նեստորական քրիստոնեության պատմական կենտրոն:
Մուսուլում են գտնվում Հին Կտակարանում նշված մարգարեներից ոմանց աճյունները: Երեք տարվա ընթացքում, երբ քաղաքը գտնվում էր ահաբեկիչների հսկողության տակ, ոչնչացվել են քրիստոնեական հուշարձաններ ու քրիստոնեական հավատի երկրպագության վայրեր:
Թարգմանությունը՝ Նաիրա Կարապետյանի