Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Ստեփանավանում անցկացվեց հույն երեխաների հինգերորդ ամենամյա ամառային ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին քսանից ավելի երեխա՝ Հայաստանի տարբեր քաղաքներից։
Ճամբարային օրերի ընթացքում երեխաները սովորեցին հունարեն այբուբենը, թվերը, հունական երգեր, պարեր։ Ունեինք նաև հատուկ հյուրեր՝ ճարտարապետ Ռուբեն Սարգսյանը, պատմաբան Թեհմինե Մարտոյանը, ովքեր հետաքրքիր դասախոսություններ անցկացրեցին երեխաների հետ հայ-հունական պատմական և մշակութային կապերի վերաբերյալ։
Ճամբարի իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանում Հունաստանի դեսպանությանը։