Չգործող, բայց միշտ բաց հունական եկեղեցին՝ Հանքավանում․ ո՞վ է դրա բանալու «տիրուհին» Հանքավանը ժամանակին հայտնի է եղել հունական համայնքով։ Հույների շուրջ 300 ընտանիք է ապրել Հանքավանում։

Այժմ նրանցից միայն մեկ մարդ է այսպես ասենք պահպանում հունական շունչը համայնքում։ Հայաստանում հունական համայնքների միությունը փորձում է հայաստանաբնակ հույների համար ստեղծել ավելի հետաքրքիր միջավայր՝ ապահովված և վստահ, որ իրենց ինքնությունը վտանգված չէ, մշակույթն ու լեզուն պահպանվում են։